ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժարական է տվել
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժարական է տվել, տեղեկացնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից:
Հիմք ընդունելով քաղաքական կոալիցիայի մասնակցության դադարեցման վերաբերյալ ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ նախագահին: