Արմեն Սարգսյանը և Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են Հայաստանի իրադրությունը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարևոր է համարում Հայաստանում ճգնաժամի կարգավորումը՝ ներգրավված բոլոր կողմերի երկխոսության ճանապարհով, փոխանցում է նրա մամուլի ծառայությունը:
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Նազարբաևը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույց է ունեցել:
«Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ կարծիքներ են փոխանակել: Նուրսուլթան Նազարբաևը Հայաստանի բարեկամական ժողովրդին խաղաղություն և անդորր է մաղթել, նաև նշել է ստեղծված ճգնաժամի լուծումը բոլոր ներգրավված կողմերի երկխոսության ճանապարհով՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն և իրավունքի գերակայության հիման վրա»,- նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: