Վաղն Ազնավուրը կուղևորվի Փարիզ՝ բուժումը շարունակելու համար
Ինչպես արդեն հայտնել ենք, Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը: Վաղը՝ ապրիլի 26-ին, նա կլքի Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցը: Նրան կտեղափոխեն Փարիզ հետագա բուժման համար: Այս մասին «ТАСС»-ին հայտնել են շանսոնյեի համերգների կազմակերպիչները:
«Վաղն առավոտյան նա կուղևորվի Փարիզ, որտեղ կշարունակի բուժումը: Այժմ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում է»,- նշել են կազմակերպիչներրը՝ ընդգծելով, որ բժիշկները դեռևս ախտորոշում չեն արել:
Պետերբուրգում համերգից հետո Ազնավուրը պետք է ապրիլի 28-ին ելույթ ունենար Մոսկվայում՝ Կրեմլի պալատում: