Ուկրաինայում նշել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը
Ուկրաինայի բոլոր խոշոր հայկական համայնքներում նշել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիմնական միջոցառումները ավանդաբար անցկացվել են Կիևում:
AnalitikaUA.net-ի հաղորդմամբ՝ հիշատակի միջոցառումները սկսվել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանի կողմից հայկական խաչքարի մոտ զոհերի հիշատակին նվիրված պատարագով:
Այնուհետ մայրաքաղաքի կենտրոնից հայկական դրոշով երթ է մեկնարկել:
Դրանից հետո Բարեկամության կամարի մոտ ներկայացվել է «Այսպես, դա ցեղասպանություն է» անվանումով ֆոտոցուցահանդես և ակցիաներն ավարտվել են ֆլեշմոբով և օդապարիկի և 1000 փուչիկների արձակմամբ: