Պուտինը կապ չի հաստատել ո՛չ Սերժ Սարգսյանի‚ ո՛չ Կարեն Կարապետյանի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է‚ որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց չի ունեցել ո՛չ պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի‚ ո՛չ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Այս մասին գրում է Ren.tv-ն:
«Ո՛չ‚ նախագահը դեռևս կապ չի հաստատել նրանցից ոչ մեկի հետ»‚- նշել է նա:
Նա նաև հիշեցրել է‚ որ երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ վարչապետ Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի միջև: