Երկրաշաժ Թուրքիայում. կան տուժածներ (լուսանկարներ)
Ապրիլի լույս 24-ի գիշերը 5,1 մագնիտուտով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքի Ադըյամանի նահանգում: Այդ մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Daily Sabah-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 7 կմ խորության վրա: Նշվում է‚ որ ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել Է 13 մարդ: Տուժածներն իրենք են դիմել հիվանդանոցներ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել է, որ տարերքի հարվածից զոհվածներ չկան: «Զոհեր չկան: Մի քանի շենքեր վնասվածքներ են ստացել: Կառավարությունը ձեռնամուխ Է եղել վնասվածքների մասշտաբների ու օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության գնահատմանը»։