Դերասանուհի Հոլի Բերին ամուսնացել է
Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ամուսնացել է ֆրանսիացի դերասան Օլիվյե Մարտինեսի հետ։ Դերասանուհու հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Կոնդե ամրոցում՝ Փարիզից ոչ հեռու գտնվող Վերածննդի դարաշրջանի ճարտարապետական համալիրում:Հոլի Բերին ամուսնացել է կաթնագույն զգեստով: Հարսանյաց արարողությանը ներկա են եղել մոտ 60 մարդ: Ներկա է եղել նաև դերասանուհու 5-ամյա դուստրը: