Լոնդոնի նշանավոր կամուրջը և նրա կառուցումը (լուսանկարներ)
Լոնդոնի կամուրջ` "London Bridge" , Թեմզա գետի վրայով ուղանցույց բետոնե կամուրջ է` Լոնդոն քաղաքում։ Բացումը կատարվել է 1973 թվականի մարտի 17-ին։ Այստեղ նախկինում ուրիշ կամուրջներ կային: Նրանցից առաջինը որոշ ժամանակ միակն էր Լոնդոնում, այդ պատճառով էլ կամուրջը պարզապես կոչվում է «Լոնդոնի»։ Կառուցվածքով շատ նման է Վաթեռլո կամրջին, բայց Վաթեռլոոն ունի չորս հենասյուն, իսկ Լոնդոնի կամուրջը՝ երկու: Կամրջի երկարությունը 262 մետր է, լայնությունը՝ 32։