Պեսկով. Հայաստանի ներքաղաքական զարգացումները Կրեմլը համարում է այդ երկրի ներքին գործը
Հայաստանում ներքաղաքական իրավիճակը Կրեմլում այդ երկրի ներքին գործ են համարում, հայտարարել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա բացառապես Հայաստանի ներքին գործն է, հավանաբար, միայն դա կարող եմ ասել», - ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանը ուշադիր հետևում է տեղի ունեցող զարգացումներին:
«Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցն է, որի հետ մենք զարգացնում ենք ամենասերտ հարաբերությունները, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: Ուստի, իհարկե, այդ երկիրը մեզ համար չափազանց կարևոր է, շատ ուշադիր ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին», - ասել է Պեսկովը: