ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նոր սառը պատերազմի մասին է հայտարարել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը խոստովանել է, որ Անվտանգության խորհուրդն արդյունավետ չէ և խոսել է սառը պատերազմի մասին։ Այս մասին նա հայտարարել է շվեդական SVT հեռուստաալիքին տված հարցազրույյցի ժամանակ։
Պատասխանելով Սիրիային Արևմուտքի հարվածների օրինականության մասին հարցին՝ ի պատասխան Դումայում քիմիական հարձակման՝ նա ասել է, որ «մենք օրենքներ ունենք նման իրավիճակներում լուծում գտնելու համար, բայց այժմ կարևոր է հետ չնայելը»։
«Սառը պատերազմը վերադարձել է»,-հայտարարել է նա՝ նշելով, որ, ի տարբերություն XX դարի նույն ժամանակաշրջանի, զգալի տարբերություններ կան։ «Այդ ժամանակ ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև լուրջ հակամարտություն կար։ Այժմ Վաշինգտոնը և Մոսկվան չեն վերահսկում բոլորին՝ ինչպես այն ժամանակ։ Տարածաշրջանում շատ երկրներ բավականին ակտիվ են՝ Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և մյուսները․ երկու միանման վերահսկվող դաշինքներ չկան»,-հստակեցրել է նա։
«Սառը պատերազմի ժամանակ երկխոսության, վերահսկողության և հաղորդակցության համար գործառույթներ գոյություն ունեն՝ երաշխավորելու համար, որ եթե առճակատման վտանգ ծագի, իրադարձությունները վերահսկողության շրջանակից դուրս չեն գա։ Այժմ նրանք այլևս մեխանիզմներ չունեն։ Ահա թե ինչու էր իրադրությունն այդքան վտանգավոր, և ես ուրախ եմ, որ ամեն ինչ հանգստացել է»,-ասել է գլխավոր քարտուղարը: