Ռուսաստանում ոստիկանությունը ձերբակալել է հայ ցուցարարներին
Ապրիլի 22-ին Մոսկվայի հայերը հավաքվել են տեղի հայկական եկեղեցու բակում՝ իրենց բողոքի ձայնը հնչեցնելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Սակայն Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ
Տ. Եզրաս արք. Ներսիսյանն, ով Գարեգին Բ. կաթողիկոսի կրտսեր եղբայրն է, ոստիկանություն է կանչել: Տեսնելով մոտեցող ոստիկանական ուժերին՝ հավաքվածները փորձել են պատսպարվել աստծո տաճարի ներսում, սակայն Եզրասը փակել է դռները: Ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 60 մարդու՝ նրանց տեղավորելով 3 ավտոբուսների մեջ:
Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ ապրիլի 22-ին ոտքով երթ անելուց հետո հավաքվել են տեղի հայկական եկեղեցում բակում և իենց զորակցության կոչը հղել հայ ժողովրդին: