Հայրենիքիցս շատ հեռու եմ, բայց չեմ կարող անտարբեր մնալ երկրումս կատարվող իրադարձությունների նկատմամբ. Անի Երանյան (լուսանկար)
Անի Երանյանը «Instagram»-ի իր էջում գրել է. «Ես ՀՀ քաղաքացի եմ և չեմ պատկանում որևէ կուսակցության։ Այս պահին գտնվում եմ հայրենիքիցս շատ հեռու, բայց չեմ կարող անտարբեր մնալ երկրումս կատարվող իրադարձությունների նկատմամբ։
Կոչ չեմ անում, այլ խնդրում եմ իմ ժողովրդին` քաղաքացուն, ոստիկանին, բռնություն մի գործեք միմյանց նկատմամբ։ Մեր բոլորի երակներով հոսում է քրիստոնյա հայի արյունը, որի յուրաքանչյուր կաթիլը թանկ է մեզ համար։ Հերոս ժողովուրդը չի կարող թուլանալ, դրանից կօգտվի արտաքին թշնամին։ Աղոթում եմ ամեն վայրկյան բոլորիս խաղաղության համար։ Աստված պահապան մեր ազգին»: