Սկրիպալներին թունավորել է ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներից Գորդոնը
Ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին կարող է թունավորած լինել ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից ոմն Գորդոնը, ով ներկայացել է Միխայիլ Սավիցկիս ու մի քանի այլ կեծանուններով: Այս մասին գրում է The Mirror պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ բրիտանական ոստիկանությունը ենթադրում է, որ Գորդոնն արդեն վերադարձել է Ռուսաստան։ Ընդհանուր առմամբ Սկրիպալների դեմ գործողությանը կարող է մասնակցած լինել 6 հոգանոց խումբ։
Նշվում է, որ Գորդոնի՝ Սկրիպալներին թունավորելու վարկածին բրիտանացի իրավապահները հանգել են ռուս նախկին հետախույզ և այժմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի հանդիսացող Բորիս Կարպիչկովի հետ հարցաքննությունից հետո։
Արդեն հայտնի է, որ լրատվամիջոցներում տարածված այս տեղեկատվությունը Լոնդոնի ոստիկանությունը մեկնաբանել չի ցանկացել։