Մահացել է Ֆերդինանդ Առաքելյանը
Մտավորականների խորհուրդը խոր կսկիծով հայտնում է նշանավոր քանդակագործ, հայտնի հասարակական գործիչ Ֆերդինանդ Առաքելյանի մահվան լուրը։
Ֆերդինանդ Առաքելյանը 1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժինը։
Ստեղծագործում է մոնումենտալ-հաստոցային քանդակի բնագավառում։
Գործերին բնորոշ են ընդգծված գաղափարայնությունը, պաթոսը, մոնումենտալ ընդհանրացումները։
Գործերից պահվում են Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, ՌԴ մշակույթի նախարարության, Կրեմլի թանգարանային ֆոնդերում և այլուր։