Հայտնի սուրճի անվան տակ անհայտ նյութ է վաճառվել
Սուրգուտի սննդամթերքի խանութներից մեկում արձանագրվել է կեղծ սուրճի խմբաքանակ‚ որը վաճառվել է «Նեսկաֆե» ընկերության ապրանքի անվան տակ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ստուգման ընթացքում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 1400 կասկածելի շշեր և փաթեթավորումներ‚ որոնք ուղարկել են փորձաքննության:
«Այն չի արտադրվել կամ ներմուծվել ՌԴ տարածք և կեղծված է‚ ինչպես նաև արտադրվել է մակնիշավորման և փաթեթավորման պահանջների խախտումներով»‚- նշվում է ստուգող գեչատեսչության հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվել է‚ փաթեթներում անհայտ ծագմամբ հատիկներ են գտել՝ 350 000 ռուբլու չափով: Խանութի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել: