Թրամփը խաբել է լրագրողին՝ «Forbes»-ի ցանկում հայտնվելու համար
Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ ընտրվելուց շատ տարիներ առաջ խաբել է լրագրողին. որպեսի հայտնվի «Forbes»-ի ամենահարուստ մարդկանց ցանկում: Այս մասին հայտնել է «CNN»-ը:
Լրագրող Ջոնաթան Գրինբերգը պատմել է‚ որ զրուցել է Թրամփի հետ 1980-ական թվականներին: Զրույցը հեռախոսով է եղել‚ դրա համար Գրինբերգը չէր կարող տեսնել իր զրուցակցին‚ ով ներկայացել է որպես «Trump Organization» ընկերությունների խմբի ղեկավարության անդամ Ջոն Բերոն: Զրույցի ընթացքում նա ասել է‚ որ Թրամփն իսկապես շատ ավելի հարուցտ է‚ քան կարծում են լրագրողները:
«Ակտիվների մեծ մասը պատկանում է պարոն Թրամփին: Դուք կարծում եք‚ որ Ֆրեդ Թրամփին՝ Դոնալդ Թրամփի հորն է պատկաներ ընկերության կեսը‚ սակայն ես կարծում եմ‚ որ այժմ դուք կարող եք սեփականատեր համարել Դոնալդ Թրամփին»‚- նշել է Բերոնը լրագրողի հետ զրույցում:
Նշվում է‚ որ Թրամփը բազմիցս օգտագործել է Ջոն Բերոն անունը որպես ծածկանուն: