Թրամփը սխալվել է՝ «Twitter»-ում հատուկ դատախազի նշանակման անօրինականության մասին գրելով
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփն ուղղագրական սխալ է թույլ տվել պաշտոնի անվան մեջ‚ երբ թվիթթերյան իր էջում ակնարկել է‚ որ 2016 թվականին ընտրություններում ՌԴ-ի «միջամտության» գործով զբաղվող Մյուլերին հատուկ դատախազ նշանակելը հնարավոր ապօրինություն է պարունակում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ջեյմս Քոմին ապօրինի կերպով գաղտնի փաստաթղթեր է փոխանցել մամուլին‚ որպեսզի հատուկ խորհո՞ւրդ ստեղծի: Նշանակում է‚ որ հատուկ դատախազի աշխատանքը սկսվել է ապօրինի գործողության հիման վրա՞: Բոլորն են չէ՞ հասկանում‚ թե ինչ է դա նշանակում»‚- գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփը խառնել է«հատուկ խորհուրդ» և «հատուկ դատախազ» տերմինները: Հարկ է նշել‚ որ անգլերենում այդ երկու բառերը նույնահունչ են‚ սակայն տարբեր կերպ են գրվում: