Մոսկվայում էքսկավատորի առևանգման կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել
Մոսկվայում էքսկավատորի առևանգման կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով «Մոսկվա» գործակալությանը:
Ապրիլի 18-ի գիշերը Կասպիյսկայա փողոցում ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են JCB մակնիշի էքսակավատոր, որը վարում էր Հայաստանի 37-այա քաղաքացի: Տղամարդը չի ներկայացրել մեքենայի փաստաթղթերը և նրան ձերբակալել են:
«Նույն օրը ոստիկանություն է դիմել կազմակերպության մեխանիկը, որը հաղորդել է Կոլոմենսկի պրոեզդում կազմակերպությանը պատկանող էքսկավատոր-բեռնատարի առևանգման մասին»:
Նշվում է, որ նյութական վնասը կազմել է 2,5 մլն ռուբլի: Կասկածյալի նկատմամբ առանձնապես խոշոր չափի գողության մասին քրեական գործ է հարուցվել: