Եղվարդ- Երևան երթուղին ոչ միայն բացվել է, այլև կգործի անվճար
Եղվարդից Երևան տրանսպորտի երթուղու հարցը լուծվել է, հիշեցնենք, որ այն վերջին հինգ օրերին չէր գործում:
Այսօր բնակիչները հավաքվել էին Եղվարդի քաղաքապետարանի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու:
Ցուցարարները որոշեցին կոնկրետ գործողության դիմել ՝ փակել Երևանից Եղվարդ տանող մայրուղին, քանի դեռ թիվ 269 երթուղու աշխատանքը չի վերականգնվել:
Նրանց պահանջով երթուղու աշխատանքը ոչ միայն վերականգնվեց, այլև, բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով, առաջիկա հինգ օրերին ուղևորներին կսպասարկի անվճար: