Ռուսական ինքնաթիռներում «կանգնած» նստատեղեր կլինեն
Քիչ բյուջե ունեցող «Победа» ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռների համար «կանգնած» նստատեղեր պատվիրել դրանց անվտանգության դեպքում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է‚ դիտարկվում են տարբեր առաջարկներ և տարբերակներ‚ որոնք կարող են բարձրացնել արդյունավետությունը և էժան տոմսերի թիվը:
Ավիաընկերությունն այս պահին ունի 18 «Boeing»‚ 2019 թվականի վերջում ավիափոխադրողը նախատեսում է իր ինքնաթիռների թիվը հասցնել 30-ի:
Այս շաբաթ «The Telegraph» թերթը հաղորդել էր‚ որ իտալական «Aviointeriors» ընկերությունը ստեղծել է ինքնաթիռների կանգնած նստատեղերի նախատիպը: