Թրամփը և Պուտինը թույլ չեն տա՝ պատերազմ լինի ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև. Լավրով
ՌԴ և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը‚ ինչպես նաև երկու երկրների զինվորականները 100 տոկոսով թույլ չե տա՝ ռազմական հակամարտություն լինի: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ռազմական հակամարտության ռիսկերի մասին հարցին վերադառնալով՝ ես ելնում եմ 100 տոկոս նրանից‚ որ որ զինվորականները դա թույլ չեն տա‚ և իհարկե‚ դա թույլ չեն տա ո՛չ Պուտինը‚ ո՛չ էլ‚ վստահ եմ‚ Թրամփը: Նրանք‚ այնուամենայնիվ‚ առաջնորդներ են‚ ովքեր պատասխանատու են այդ ժողովուրդների առաջ խաղաղության և հանգստության համար»‚- հայտնել է Լավրովը:
ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմական հակամարտության վտանգի քննարկումը վերջին իրադարձությունների ֆոնին ակտիվացել էր փորձագետների շրջանում և լրատվամիջոցներում‚ մասնավորապես՝ Սիրիայում կատարվող գործողությունների պատճառով: