ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել ամենածեր հանցագործը
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում մահապատժի են ենթարկել պատմության մեջ ամենածեր մարդուն‚ որը դատապարտվել է պատժի ամենախիստ ձևին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
83-ամյա Ուոլթեր Մուդին մեղավոր է ճանաչվել 1989 թվականին պայթյունների շարք կատարելու հարցում:
Գործակալության տվյալներով՝ Մուդիին մահացու ներարկում են արել և վերջին խոսքն ասելու իրավունք չեն տվել:
Մուդին 41989 թվականին ռումբէ ուղարկել դատավոր Ռոբերտ Վենսին և քաղաքացիական իրավունքներով փաստաբան Ռոբերտ Ռոբինսոնին: Պայթուցիկ սարքերն աշխատել են և հանգեցրել երկուսի մահվան;
Մահապարտների համար նախատեսված խցում նա անց է կացրել 20 տարի և այս ողջ ընթացքում փորձել է ապացուցել իր անմեղությունը: