Փարիզում կայացած աճուրդում 63 000 եվրոյով վաճառվել է «Պուտինի գրիչը» (լուսանկար)
Փարիզում կայացել է Drouot աճուրդի տան կազմակերպած վաճառքը, որի շրջանակներում ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատկանող գրիչը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Այն նախապես գնահատվում էր 80 000 եվրո, սակայն վաճառվել է 63 000 եվրոյով: Սև գույնի ինքնահոս գրիչը՝ զարդարված արծաթե երկգլուխ արծիվով և Swarovski բյուրեղներով, ձեռք են բերել հեռախոսով:
«Այն արվեստի գործ չի հանդիսանում, սակյան դրա եզակիությունն ընդգծված է քաղաքական իրականությամբ», - աղբյուրը մեջբերում է աճուրդի տան ներկայացուցչին:
Paris : le stylo de Poutine adjugé 63 000 € aux enchères https://t.co/i4frZA9y2z
— Le Parisien | Paris (@LeParisien_75) 18 апреля 2018 г.