Սան Ֆրանցիսկոյում ավերիչ երկրաշարժ են կանխատեսել
Գիտնականները Կալիֆորնիայից և Կոլորադոյից ոչ մխիթարական կանխատեսում են արել՝ կազմելով 7 բալ մագնիտուդով երկրաշարժի հետևանքները, որը կարող է տեղի ունենալ Բեյ Էրիայում Հեյվորդի տեկտոնական բեկվածքի պատճառով: Այս մասին հայտնում է USA.one-ը։
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության (United States Geological Surveу) փորձագետների կարծիքով՝ Հոյվորդը, որը անցնում է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի խիտ բնակեցված ափով, հանդիսանում է առավել ակտիվ և վտանգավոր բեկվածքներից մեկն աշխարհում։ «Եթե այսօր երկրաշարժ լինի, ապա կզոհվի 800 մարդ, ևս 18 հազարն էլ վնասվածք կստանա։ Ինչպես նաև կավերվեն 77 հազար տներ, իսկ Սան Ֆրանցիսկոյի շատ գրասենյակային և բնակելի շենքեր պիտանի չեն լինի շահագորխման համար մինչև 10 ամիս»,-նշված է կանխատեսման մեջ։