3-ամյա երեխան մեքենայում ատրճանակ է գտել և պատահաբար կրակել է հղի մոր վրա (լուսանկարներ)
Բժիշկները պայքարում են հղի կնոջ կյանքի համար այն բանից հետո, երբ նրա 3-ամյա դուստրը մեքենայում ատրճանակ էր գտել և պատահաբար կրակել մոր վրա։ Գնդակն անցել է մեքենայի նստատեղի միջով և կպել է Շանիկ Թոմասի ուսին։ Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում: Այս մասին գրում է USA.one-ը:
21-ամյա երիտասարդը գնացել է խանութ՝ մեքենայի մեջ թողնելով լիցքավորված ատրճանակը: Մեքենայում այդ պահին եղել են հղի կինն իր 2 երեխաների հետ:
Ականատեսների խոսքերով՝ աղջիկը ցավից գոռացել է։ Մյուս վկաները պատմել են, որ արյունահոսելով նա դուրս է եկել մեքենայից և օգնություն է կանչել։
Շանիկը հղիության վեցերորդ շաբաթում է գտնվել։ Երեխաների հայրը դուրս է վազել խանութից և չի կարողացել հավատալ կատարվածին։ Ոստիկանության վարկածով՝ տղամարդը պահել է ատրճանակը մեքենայի կենտրոնական պահոցում։ Այժմ նա գտնվում է կալանքի տակ՝ կյանքին սպառնալիք ստեղծելու համար։