Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ռազմական հարձակում Սիրիայի վրա չի լինելու
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան–Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ որևէ ռազմական հարձակում Սիրիայի վրա չի լինելու։
«Չի լինելու որևէ ռազմական ներխուժում, բացի (տեղի ունեցած) միջամտությունից (ԱՄՆ–ի, Բրիտանիակի և Ֆրանսիայի հարվածից)՝ քիմիական զինանոցի վրա։ Այլ ներխուժում չի լինելու»,– ասել է Լե Դրինը՝ BFMTV հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ Արևմուտքը մեղադրել էր Դամասկոսին սիրիական Դումա քաղաքի վրա քիմիական գրոհ իրականացնելու համար։