Իրաքը սկսել է հրետակոծել Սիրիան
Իրաքի ռազմաօդային ուժերը հրետակոծել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերը Սիրիայում: Այդ մասին ապրիլի 19-ին հայտնել է նա RIA Novosti-ն՝ հղում կատարելով Իրաքի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թահսին ալ Հաֆաջիին:
«Օդային հարվածները եղել են ճշգրիտ. Սիրիայի տարածքում՝ արևելյան Եփրատի շրջանում, հարված է հասցվել ԴԱԻՇ-ի զինյալներին և նրանց հրամանատարությանը»,- նշել է ալ Հաֆաջին. Նա ավելացրել է, որ գործողությունը համաձայնեցվել է անվտանգության ընդհանուր կենտրոնի հետ, որը ներառում է Ռուսաստանը, Իրանը և Սիրիան:
Իրաքի ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ օդային հարվածները կկրկնվեն, եթե հետախուզությունը հայտնի Իրաքին սպառնացող որևէ վտանգի մասին: