Քանի որ անկեղծ հետևել եմ Նիկոլի բոլոր քայլերին անգիր գիտեմ` երբ ինչա ասել, վերհիշենք անցյալը
Քանի որ անկեղծ հետևել եմ Նիկոլի բոլոր քայլերին անգիր գիտեմ` երբ ինչա ասել, վերհիշենք անցյալը: (հա հա, պատկերացրեք, որ ես էլ հույս ունեի)
1. Գյումրիում ասել է, որ իրենք սկսում են 14 օր քայլեն, որ խանգարեն Սերժ Սարգսյանի վերընտրմանը: Փակեն ԱԺ-ն: Փակեն ճանապարհները ու չթողեն պատգամավորները ներս գնան:
Սերժը ընտրվելա, ԱԺ-ն նորմալ աշխատելա ու պատգամավորներն էլ եկել տեղ են հասել ու կապ չունի, երբ ոնց, եկել են:
2. Հետո ասեց այնպես անենք, որ կառավարական շենքերը ձև չունենան աշխատել ու արգելափակել նրանց աշխատանքը` պառկելով, նստացույցով և այլն:
Ըհը, երկու օր է /հայտարարությունից հետո/ կառավարական բոլոր շենքերը նորմալ աշխատում են:
3. Հետո ասել է, որ 8-ին եկեք, որ հարամ անենք կառավարության գործունեությունը այսօրվա:
Կառավարությունը ցենտր աշխատել է, դաժե Սերժն էլ ներկա է եղել:
Կարճ ասած` մինչև օր /հետագայի համար չեմ կարող ասել/ քյարը հետևյալն են`
Բոմբ երկու հատ երգ, որոնք տարվա հիթ կարան դառնան /Մերսի Նիկոլին "Քայլ արա" երգի համար/
Մի քանի լավ կարգախոս:
Ուսանողների մեջ մի հատ բում առաջացնելը:
Լիքը քայլելը:
Մեկ էլ լիքը բերման ենթարկվածներ, որոնց հետևից գնում են ԵԼՔ-ի` ԱԺ-ում նստած պատգամավորները ու բոլորին ազատ արձակում:
2-5 հոգի քրեական գործերը վզներին:
Նիկոլի պայուսակը:
Կայքերի լիքը դիտումները:
Թույն ֆոտոներ:
Հա մեկ էլ սիրուն ցույց անելու սովորության ձևավորումը, հուսամ հետագայում պետք կգա:
Սպասեմ թավշյա հեղափոխությանը:
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք: