Ես Թրամփին կոչ եմ անում ապրիլի 24-ի ելույթում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Էդ Ռոյս
Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի ներկայացուցիչները ամեն կերպ փորձում են խեղաթյուրել պատմությունը Ցեղասպանությունը ներկայացնելով որպես զուտ «պատերազմի հետևանք»: Այս մասին ապրիլի 18-ին Կոնգրեսում, որտեղ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն, հայտարարել է Ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը:
Նրա խոսքով՝ ճշարտությունը վերապահումների և մեղմասության հետ կապ չունի, այն անկախ է, անվախ և անհաշտելի և այդպիսին պետք է լինի ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցում:
«Այդ պատճառով ես բազմիցս կոչ եմ արել ԱՄՆ վարչակազմին երևույթներն անվանել իրենց անուններով և պաշտոնապես ճանաչել 1915 թվականի բռնությունները որպես Հայոց ցեղասպանություն: Այս շաբաթ ես միացա իմ մի քանի գործընկերներին և նամակ գրեցի նախագահ Թրամփին, որտեղ կրկին կոչ արեցի նրան հիշատակել «Ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի ելույթում»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ցեղասպանություն կատարած հանցագործները դեռևս կարծում են, որ մարդկության դեմ կատարված նրանց հանցագործությունները անպատիժ կմնան», ինչը և մենք տեսանք նախկին Հարավսլավիայում, Ռուանդայում և այսօր ԻՊ-ի ձեռքում գտնվող Սիրիայում և Իրաքում»:
«Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ն ավելի քան 117 մլն դոլար օգնություն տրմադրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից հետո ողջ մնացածներին: Փաստացի Հայաստանն ընդունել է ավելի քան 22 հազար փախստականների և նրանց ապաստան, բժշկական օգնություն և քաղաացիություն է տվել: Հետագայում էլ ես աշխատելու եմ Հայոց Ցեղասպանության միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար»: