Քեյթի Միդլթոնի վրայից ուշադրությունը շեղելու համար մեկ այլ հիվանդանոց կտանեն նրա նմանակին
Քանի դեռ Բրիտանիան և այդ երկրի հետ ողջ աշխարհը սպասում է Քեմբրիջի ժառանգի լույս աշխարհ գալուն, արքայազն Ուիլյամն իր ինքնաթիռով ուղևորվել է Լոնդոն, որտեղ ծննդաբերելու է Քեյթ Միդլթոնը: Ուիլյամը, ով ծառայում է ռազմաօդային ուժերում, իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, արձակուրդի իրավունք է վերցրել և շտապել է կնոջ մոտ:
Բրիտանական պարբերականների փոխանցմամբ' արքայազնը ներկա կլինի ծննդաբերության ողջ ընթացքին, հիվանդանոցում կլինեն նաև Քեյթի մայրն ու քույրը:
Մամուլի ուշադրության կենտրոնում չլինելու համար ծննդատան անունը հստակ չի նշվում, չնայած մամուլում մի քանի անուններ արդեն հրապարակվել են, սակայն զույգն հիվանդանոցի անունը գաղտնի է պահում: Նույնիսկ լուրեր են պտտվում այն մասին, որ Քեթրինի փոխարեն որևէ հիվանդանոց կտանեն նրա նմանակին' ուշադրությունը Քեթրինի վրայից շեղելու համար:
Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ' Քեյթն այս շաբաթ արդեն մեկ անգամ այցելել է Սուրբ Մարիամ հիվանդանոց, իհարկե գաղտնի: Ոմանք կարծում են, որ Քեյթը հենց այդ հիվանդանոցում է ծննդաբերելու, որտեղ 31 տարի առաջ լույս աշխարհ է եկել իր ամուսինը: