Չե Գևարայի որդին Թրամփին «լրիվ հիմար» է անվանել
Էրնեստո Գևարան՝ լեգենդար Չե Գևարայի որդին, ով Ղրիմ է ժամանել ցուցադրությանը ներկա լինելու համար, որը նվիրված է իր հորը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «լրիվ հիմար» է անվանել: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Մենք հույսեր ունեինք, որ Օբամայի կառավարման օրոք Կուբայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կբարելավվեն: Հետո եկավ Թրամփը, կներեք, լրիվ հիմար: Նա է այդ քայլերն անում՝ Սիրիայի վրա հարվածելը: Միայն խելագարները կարող են իրենց այդպիսի բան թույլ տալ»,- վստահեցրել է Չե Գևարայի որդին:
Նրա հավաստիացմամբ՝ առանց ռուսների և չինացիների «աշխարհն այժմ դժբախտությամբ լի կլիներ»: