«Չեմ կարծում, որ սա լուրջ է». Արա Ներսիսյան
Այսօր Արա Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Նոր հայտնեցին։
Արտասահմանի մեր հայրենակիցները ակցիա են ուզում անել։ Հիմա զբաղված են դրամահավաքությամբ։
Երբ առաջին միլիոն դոլարը հավաքվի, ակցիան կսկսեն։
Ակցիայի մասին։
Առաջին ոստիկանը, որը կանցնին ժողովրդի կողմը կստանա 10 000 դոլար, հաջորդները երկուհազարական դոլար։
Սպասենք»:
Operativ.am-ը կապ հաստատեց նրա հետ և փորձեց պարզել, թե որքանով է լուրջ նման հայտարարությունը:
Ի պատասխան մեր հարցին Արա Ներսիսյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ սա լուրջ է, եթե նման մեծ գումար կարողանային հավաքել, ապա դա կուղարկեին հանրահավաքի կազմակերպիչներին»: