Մոսկվան հուսով է, որ Հայաստանում իրադրությունը կզարգանա օրենքի շրջանակներում. Պեսկով
Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանում իրադրությունը կզարգանա օրենքի շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Մոսկվայում հետեւում են արդյոք Երեւանում տեղի ունեցող բողոքի գործողություններին:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 17-ին շնորհավորական հեռագիր է ուղարկել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ, ավելի ուշ կայացել է նրանց հեռախոսազրույցը:
«Մենք հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, եւ, որ գլխավորն է, հուսով ենք, որ ամեն ինչ կընթանա օրինականության շրջանակներում»,-ասել է Պեսկովը: