Մահացել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը
Ապրիլի 17-ին 92 տարեկան հասակում Հյուսթոնի իր տանը մահացել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը: Այդ մասին գրել է «Ինտերֆաքս»-ը:
ԱՄՆ-ի 41-րդ նախագահի կինը և 43-րդ նախագահի մայրը մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ հայտնվել էր հիվանդանոցում թոքերի հիվանդության և սրտի անբավարարության պատճառով: Սակայն մահվանից ոչ շատ առաջ նա որոշել էր հրաժարվել բժշկական օգնությունից և վերջին օրերն անցկացրել է մերձավորների միջավայրում: Բարբարա Բուշը ծնվել է 1925 թվականին: