Այլևս որևէ առարկա՝ նստարաններ, աղբամաններ, չենք օգտագործելու. մենք մեզանով ենք շրջափակում. Նիկոլ Փաշինյանը՝ ցույցի մասնակիցներին
Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին դիմեց, որպեսզի փակեն նաև Պռոշյան փողոցը։ Ցուցարարներն անմիջապես փակեցին այն: Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորեց անել դիմակները՝ նկատելով, որ իրենք վախենալու որևէ բան չունեն:
«Մենք մեզնով ենք շրջափակում փողոցները, որովհետև մեզանով կարող ենք շրջափակել Երևանի ու Հայաստանի փողոցներ: Այլևս որևէ առարկա՝ նստարաններ, աղբամաններ, չենք օգտագործելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այս պահին ցուցարարներին հաջողվել է փակել Բաղրամյան պողոտան՝ սկզբնամասը և Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկի հատվածը։