Սերժ Սարգսյանը ընտրվեց ՀՀ վարչապետ
Այսօր տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ նիստում Սերժ Սարգսյանը ընտրվեց ՀՀ վարչապետ:
ԱԺ պատգամավորներից կողմ քվերակեցին 77-ը, դեմ՝ 17-ը:
Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:
Ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:
Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը: