Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Ջիգարխանյանին խարդախության մեջ է մեղադրել
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան «Пусть говорят» հեռուստաշոուում դերասանին խարդախության մեջ է մեղադրել։
Հեռուստաշոուի ընթացքում տեսագրություն է ցուցադրվել, որտեղ Վիտալինան մոտենում է Ջիգարխանյանի թատրոնին, սակայն ներս չի մտնում։
«Բարոյապես ինձ համար անհնար է այնտեղ մտնել, ես չեմ ուզում։ Երբ լավ էինք ապրում, թվում է, երջանիկ էինք, իսկ երբ այդպիսի իրադարձություններ են տեղի ունենում, երբ քեզ դավաճանում են, մի կողմ են նետում, այդ ամենին այլ կերպ ես նայում»,-ասել է դաշնակահարուհին։
Վիտալինա խոսքով՝ անշարժ գույքն իր անունով Արմեն Ջիգարխանյանն է ձևակերպել, որպեսզի նախկին կինը՝ Տատյանա Վլասովան դրա նկատմամբ իրավունքներ չկարողանա ունենալ։
Ավելին, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վստահ է, որ իր ստորագրությունը կեղծել են և կողոպտել իրեն, քանի որ ինքը Ջիգարխանյանին բնակարան չի նվիրել։
Նա նաև վստահ է, որ ինչ-որ մեկը Ջիգարխանյանին իր դեմ է տրամադրել և ազդում է դերասանի վրա։