Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են Հայաստանում սկսվող հեղափոխության մասին
Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երկրում «հեղափոխություն» է հայտարարել:
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Երևանում ցուցարարները հրաժարվում են դադարեցնել պաշտոնաթող արված նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի զանգվածային ակցիաները: Պարբերականը հաղորդում է նաև, որ ցուցարարները երթ են կազմակերպել և մոտենում են պետական կառույցների շենքերին:
«Թավշյա հեղափոխության» սկզբի մասին հաղորդում են նաև «Московский Комсомолец»-ը, Вести-ն, ТАСС-ը,Eurasia Daily-ն, НТВ-ն‚ Reuters-ը, Sputnik-ը‚ OC Media-ն, Washington Post-ը, Garda World-ը, Bne Intellinews-ը, The Guardian-ը, TRT World-ը, The New York-ը Times-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ:
«Ես այստեղ եմ և այժմ հայտարարում եմ թավշյա հեղափոխության սկզբի մասին»,- «Московский Комсомолец»-ը մեջբերում է Փաշինյանի խոսքը:
«Коммерсант»-ը հայտնում է բողոքի ակցիաների հետևանքով 30 ձերբակալվածի մասին:
Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ ներկա պահին ցուցարարները շրջափակել են կառավարական շենքերը: