Երևանում հանրահավաքների պատճառով ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ՌԴ քաղաքացիներին խուսափել բազմամարդ վայրերից
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին, որոնք գտնվում են Երևանում՝ խուսափել հանրահավաքի պատճառով բազմամարդ վայրերից, հայտնում է РИА Новости-ն:
«Երևանում ընդդիմության բողոքի գործողություններ են... ցուցարարները փակել են մի քանի կենտրոնական փողոցներ, խորհուրդ է տրվում խուսափել զանգվածային կուտակումներով վայրերից», - ասված է Twitter-ում հրապարակած ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: