ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը չի ուշացնի ամերիկյան պատժամիջոցներին իր պատասխանը
Մոսկվան չի ուշացնի ԱՄՆ-ի պատժամիջոցներին ի պատասխան քայլերի մասին օրենքի նախագծի ընդունման հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը՝ գրում է Ria.ru-ն:
«Ես կարծում եմ, որ այդ կարևոր օրենքի նախագծի քննարկման ժամանակացույցն այնպիսին կլինի, որ չուշացվի. իրավիճակն ինքն է թելադրում բավական էներգետիկ ջանքերի անհրաժեշտությունը»,- ասել է Րյաբկովը:
Նա նշել է, որ այժմ ԱԳՆ-ն չի կարող հստակ ասել, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու և երբ, սակայն դիվանագետն ընդգծել է, որ կա օպերատիվ գործելու քաղաքական անհրաժեշտություն:
Ուրբաթ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը խորհրդարանի ստորին պալատում օրենքի նախագիծ է ներկայացրել, որ նախատեսում է պատասխան գործողություններ ԱՄՆ հակառուսական քաղաքականության առնչությամբ: Փաստաթուղթը ենթադրում է մասնավորապես ամերիկյան գյուղատնտեսական, ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի ներկրման արգելք: