Քաղցկեղով տառապող 6-ամյա տղան շերիֆի տեղակալ է դարձել (լուսանկարներ)
Ինդիանա նահանգի ոստիկանները իրականացրել են վեց տարեկան տղայի երազանքը, ով արդեն երրորդ անգամն է պայքարում քաղցկեղի դեմ։ Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով Fox News-ին:
Ամբողջ դպրոցի առաջ Բրենթլի Թափերին շերիֆի պատվավոր տեղակալ են նշանակել, իսկ սպաները հպարտությամբ ողջունել են նորեկին։
Առաջին անգամ Բրենթլիի քաղցկեղի մասին իմացել են, երբ նա երեք տարեկան է եղել։ Այժմ տղայի բուժման միակ տարբերակը փորձարարական բժշկությունն է մնացել, քանի որ նա արդեն գերազանցել է քիմիաթերապիայի թույլատրելի սահմանը։
Այդ պատճառով էլ, երբ Շերիֆի տեղակալ Դերեկ Բերթրանն իմացել է տղայի երազանքի մասին, որոշել է այն իրականություն դարձնել։ Տղան նույնիսկ բեմականացված ձերբակալության է մասնակցել։
Կատարվածը անակնկալի է բերել և զարմացրել նաև Բրենթլիի մորը: