Բոլոր հրթիռները Սիրիայում հասել են իրենց թիրախներին. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր երկժամյա հարցազրույցը սկսել է Սիրիային ուղղված հարվածներից: Շնորհակալություն հայտնելով զինվորականներին ճշգրիտ հարվածի համար, որոնք անհարկի կորուստների չեն հանգեցրել՝ նա համաձայնել է Ռուսաստանի՝ որպես սիրիական ռեժիմի համախոհի դերի հետ:
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր զինվորներին և մեր բանակին: Օպերացիան իրականացվել է փայլուն կերպով: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ դա արվել է պրոֆեսիոնալ կերպով . չէ որ գործարկվել էին ծովային և օդային ուժերը, և մենք ուղիղ կապի մեջ էինք մեր դաշնակիցների հետ», - ասել է Մակրոնը BFMTV-ին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ Սիրիայում օպերացիայի ընթացքում արձակված բոլոր հրթիռները հասել են իրենց թիրախներից, եւ դա կարելի է ռազմական հաջողություն համարել:
Նախագահը նաև հայտնել է, որ Փարիզը ֆրանսիական հետախուզության և դաշնակից երկրների հետախուզության միջոցով քլորի՝ որպես քիմիական զենքի օգտագործման ապացույցներ է գտել և պարզել է, որ թունավոր գազը կարող էր օգտագործված լինել Սիրիայի իշխանությունների կողմից:
«Հենց այդ պատճառով էլ մենք որոշեցինք Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հետ որոշեցինք իրականացնել այս օպերացիան»,- ասել է նա: