Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ դաշնակիցները չեն ծրագրում նոր ավիահարված իրականացնել Սիրիայի ուղղությամբ
Արևմտյան իշխանությունները Սիրիայի ուղղությամբ կրկին հրթիռներ արձակելու ծրագիր չունեն, սակայն կդիտարկեն հնարավոր տարբերակները, եթե Դամասկոսը նորից քիմիական զենք կիրառի:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին կիրակի հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը նախօրեին ավիահարվածներ են իրականացրել Սիրիայի կառավարական կառույցների ուղղությամբ, որտեղ, արևմտյան երկրների կարծիքով, քիմիական զենք է արտադրվում: Երեք երկրի պաշտոնյաների խոսքով՝ ավիահարվածները պատասխանն էին սիրիական կառավարական ուժերի կողմից իրականացված ենթադրյալ քիմիական հարձակմանը:
Դամասկոսում սիրիացի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեքդադը հանդիպում է անցկացրել Քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետների հետ:
Փորձագետները պետք է այցելեն ենթադրյալ քիմիական հարձակման վայր՝ հետաքննություն իրականացնելու համար: