ԱՄՆ-ում պատմել են, թե ում դեմ են ուղղվելու հակառուսական նոր պատժամիջոցները
Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները կտարածվեն Սիրիային քիմիական զենքի արտադրությանը նպաստող տեխնոլոգիաներ մատակարարող ընկերություններին: Այս մաիսն CBS News-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին՝ գրում է Ria.ru-ն:
«Դուք կտեսնեք, որ ռուսական պատժամիջոցները կուժեղանան: ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչին կհայտարարի դրանք երկուշաբթի օրը, եթե նա դեռ դա չի արել, և դրանք կուղղվեն Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման հետ կապված սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարմամբ զբաղվող ընկերությունների դեմ» - ասել է Հեյլին: