Մահացել է «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսորներից Վիտորիո Տավիանին
Հռոմում 88 տարեկանում մահացել է իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ Վիտտորիո Տավիանին: Այս մասին հաղորդել է «ANSA»-ն:
Այս մասին հաղորդել է նրա աղջիկներից մեկը:
Նա պարզաբանել է, որ իր հոր կամքով՝ ընտանիքը հրապարակային հուղարկավորություն չի կազմակերպի, իսկ Տավիանիի մարմինը կայրվի:
Իր բոլոր կինոնկարները ռեժիսորը նկարահանել է կրտսեր եղբոր հետ:
2007 թվականին Վիտորիո և Պաոլո Տավիանիները նկարահանել են Հայոց ցեղասպանության մասին «Արտույտների ագարակը» ֆիլմը: 2007 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրանց շնորհվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ: