Հայրը նախ սպանել է 7-ամսական որդուն, ում իր իսկ աղջիկն է լույս աշխարհ բերել, իսկ հետո դստերն ու ինքն իրեն (լուսանկարներ)
Հյուսիսային Կարոլինայում մեծ սկանդալ է տեղի ունեցել՝ կապված հոր և դստեր ինցեստի դեպքի հետ, որի արդյունքում երեխա է ծնվել: Դեպքն ավարտվել է արյունահեղությամբ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Sun»-ին:
Սթիվեն Պադլը կրակել է իր կենսաբանական դստերը, իրենց յոթամսական որդուն և աղջկա խորթ հորը, որից հետո ինքնասպան է եղել:
Սթիվենի և իր դստեր հարաբերությունների մասին հայտնի դարձավ այս տարվա սկզբին: 18-ամյա Քեթին ցանկանում էր փնտրել իր ծնողներին, ովքեր իրեն որդեգրել են 1998 թվականին, և սոցկայքերի միջոցով նրան հաջողվել է դա անել: Սակայն երբ նա տեղափոխվել է նրանց տուն, Սթիվենի և աղջկա միջև հարաբերություններ են սկսվել: Եվ որքան էլ նրանք փորձեցին թաքցնել դա, կինը և մյուս երկու աղջիկներն իմացան ճշմարտությունը և հեռացան: