Որքա՞ն գումար է «Facebook»-ը ծախսում Ցուկերբերգի անվտանգության վրա
2017 թվականին «Facebook»-ը շուրջ 9 միլիոն դոլար է ծախսել ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգի անձնական անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտնել է «CNN»-ը:
Սկսած 2015 թվականից՝ Ցուկերբերգի գործնական ուղևորությունների և անվտանգության վրա ծախսվել է շուրջ 20 միլիոն դոլար:
Ընկերությունում հայտնել են, որ նմանատիպ ծախսերը պայմանավորված են «Ցուկերբերգի անձնական անվտանգության սպառնալիքներով, որոնք ելնում են իր պարտավորություններից և լիազորություններից:
Ինչպես նշվում է, Ցուկերբերգն ընկերությունում զբաղեցնում է ղեկավարներ խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը: