Բեն Աֆլեքը կմարմնավորի մարդասպան ամուսնու կերպարը
“20th Century Fox” ստուդիան սկսել է «Կորածը» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Նրա ռեժիսորն արդեն որոշված է: Ռեժիսոր կդառնա Դևիտ Ֆիտչերը: Այժմ ընթանում են դերասանների ընտրության աշխատանքները: Գլխավոր կին դերակատարին մարմնավորողը դեռ հայտնի չէ, սակայն գլխավոր արական սեռի դերակատարը կլինի Բեն Աֆլեքը:
Եթե դերասանը համաձայնվի նկարահանվել այդ ֆիլմում, ապա նա ստիպված կլինի մարմնավորել տղամարդու, ում կինն անհետացել է հասանիքի 5-րդ տարեդարձը նշելու օրը: Իսկ տեղական ոստիկանությունը սկսում է կասկածել ամուսնուն: Նկարահանման աշխատանքները սկսվելու են այս աշնանը: