ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի հարցով բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում ներկայացրել են Սիրիայի հարցով բանաձևի նախագիծ՝ երկրում քիմիական զենքի օգտագործման դեպքը հետաքննելու համար: Այս մասին հայտնում է «Liberation»-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը:
Համաձայն փաստաթղթի՝ «եռյակը» հորդորում է «հումանիտար օգնության տրամադրման ապահովումն առանց խոչընդոտների, կրակի դադարեցում, ինչպես նաև պահանջում է Սիրիայի մասնակցությունը ՄԱԿ-ի ղեկավարությամբ անցկացվող խաղաղ բանակցություններում»:
Նախագիծն առաջարկում է Սիրիայում քիմիական հարձակումների մասին հաղորդագրությունների «անկախ հետաքննության անցկացում»: Ինչպես նաև հորդորում է Սիրիայում կրակի դադարեցման մասին 2401 բանաձևի իրականացում: