Բրյուս Լին հայտնվել է վիսկիի գովազդում (տեսանյութ)
LifeStyleՇնորհիվ համակարգչային գրաֆիկայի, հնարավոր է եղել ստանալ գովազդ, որտեղ իր դերակատարությունն է «ունեցել» Բրյուս Լին: Գովազդվում է "Johnnie Walker" վիսկին: Տեսանյութը կարճ ժամանակահատվածում տարածում է գտել ամբողջ համացանցում: Սակայն այն նաև ունեցել է բացասական արձագանքներ: Հիշեցնենք, որ Բրյուս Լին մահացել է 1973 թ:
Շատերը այս հոլովակը համարել են վիրավորական, քանի որ այն հակասել է այն կյանքին, որն իրականում վարել է Բրյուս Լին: Այսպիսի նախագծերը բավականին մեծ տարածում ունեն:
«Միշտ եղիր այն, ինչ կաս: Դրսևորիր քեզ և հավատա քո ուժերին: Երբեք մի փնտրիր հաջողակ ինքնություն, որը հնարավոր կլինի ցույց տալ»,-նշվում է հոլովակում: